Ադրբեջանական կողմ անցած Կարեն Ղազարյանի հետ կապված՝ կապի մեջ ենք Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ. Տիգրան Բալայան
Օրերս ադրբեջանական կողմ անցած Կարեն Ղազարյանի հետ կապված կապի մեջ ենք Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, սակայն դեռ առաջընթաց չկա:
«Կարեն Ղազարյանը հոգեկան խնդիրներ ունի և այդ պատճառով չի ծառայել ՀՀ Զինված ուժերում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ մամմուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ըստ նրա՝ նրանք փորձում են նաև այլ միջոցներով Կարեն Ղազարյանին անվտանգ տեղափոխել Հայաստան:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցվել, ու գերեվարվել է «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս տեղեկատվության վերաբերյալ ներկայացրել էր ոստիկանության պարզաբանումը, համաձայն որի, հիշյալ Կարեն Ղազարյանի հետախույզ լինելու մասին լուրեր ճիշտ չեն և նրա՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին հանգամանքները ճշտվում են: