Կուրտուա․ Չեմ բացառում տեղափոխությունս Մադրիդի «Ռեալ»
Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։
«Կխոսեմ գործակալիս հետ և կիմանամ տարբերակների մասին։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարող եմ և մնալ «Չելսիում»։ Մարդիկ մշտապես դժգոհում են, որ խաղացողները չեն կատարում պայմանագրերը մինչև վերջ։ Բայց լինում են նաև բացառություններ։ Հնարավոր է՝ և մնամ, ես հավանում եմ Լոնդոնը։ Չեմ կարծում, որ պայմանագիրս չերկարաձգելու դեպքում, կմնամ պահեստայինների նստարանին։ Չեմ բացառում նաև տեղափոխությունս Մադրիդի «Ռեալ»։ Ամեն ինչ հնարավոր է»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Կուրտուայի համար վճարել 35 միլիոն եվրո, ինչը բավարարում է անգլիական ակումբին, քանի որ դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2019թ․ ամռանը։
Անգլիայի անցած առաջնությունում Կուրտուան մասնակցել է 35 հանդիպման։ Դրանցից 15-ում նա գոլ բաց չի թողել: