Mini-ն ցույց է տվել սերիական էլեկտրաքարի էսքիզները
Mini-ն հրապարակել է իր առաջին սերիական էլեկտրաքարի էսքիզները: Դրանցից առաջինում ցույց է տրված ապագա մոդելի ռադիատորի վանդակաճաղը, հայտնում է Autonews.ru-ն:
Աերոդինամիկայի բարելավման համար այն փակ են սարքել: Ինչ վերաբերում է անվասկավառակին, որը ցույց է տրված երկրորդ էսքիզում, ապա այն ամբողջությամբ կրկնում է Mini Electric Concept կոնցեպտի վրա տեղադրված նմանակին:
Մեքենայի սերիական տարբերակը կհայտնվի 2019 թվականին: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նորույթի ընթացքի պաշարը կազմում է 305 կմ: Էլեկտրական Mini-ն մինչև 100 կմ/ժամը զարգացնում է 7,5 վայրկյանում: Չի բացառվում, որ նորույթը վաճառքի կհանվի Mini Cooper E անունով:
Երեքդռնանի հեչբեքը կհավաքվի Մեծ Բրիտանիայում: Ըստ որում՝ տրանմիսիայի թողարկումը տեղի կունենա Գերմանիայում:
Ընկերությունում պարզաբանել են, որ էլեկտրաքարի մի շարք մասեր ստեղծվել են 3D տպագրության տեխնոլոգիայի օգտագործմամբ: