Ուկրաինան 555 մլն եվրոյի Airbus ուղղաթիռներ կգնի
Շաբաթ՝ հուլիսի 14-ին, Ուկրաինայի ՆԳ նախարարությունը և ֆրանսիական Airbus Helicopter կորպորացիան 555 մլն եվրո գումարի 55 ուղղաթիռի Ուկրաինա մատակարարման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին իր թվիթերում գրել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ պայմանագրով ծախսերի մի մասը կկատարեն ֆրանսիացի գործընկերները:
Ուկրաինայի ՆԳՆ հաղորդակցության դեպարտամենտից հայտնում են, որ այսօր՝ Ֆրանսիայի անկախության օրը, համապատասխան պայմանագիրը ստորագրել են Ուկրաինական ավիատրանսպորտային «Խորիվ-ավիա» ձեռնարկության տնօրեն Գենադի Բալան և «Airbus Helicopters» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բրյունո Իվենը:
Ֆրանսիական արտադրության ուղղաթիռները կտրամադրվեն արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Ազգային գվարդիային, Ազգային ոստիկանությանը և Պետական սահմանապահ ծառայությանը: ՆԳՆ-ն նախատեսում է ստանալ ուղղաթիռների 3 մոդելներ՝ Н145, Н125 և Н225: