ՀՀԿ-ին ի՞նչ շանս, ամոթ–աբուռը լավ բան ա. Սասուն Միքայելյանը՝ Երևանի ավագանու նոր ընտրությունների մասին (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կարծում է, որ Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով հարցին, թե ինչ շանսեր ունի ՀՀԿ–ն, նա զարմանքով նշեց. «Հանրապետականին ի՞նչ շանս։ Ամոթ–աբուռը լավ բան ա, թող թողեն հեռանան»։
Միքայելյանը, այնուամենայնիվ, շեշեց՝ ժողովուրդը պետք է որոշի. «Եթե այսքանից հետո ժողովուրդը պետք է Հանրապետականին շանս տա, այ քեզ բան»։
Հարցին՝ ճնշումներ գործադրելո՞ւ են, որ ՀՀԿ թեկնածուն չանցնի, որին ի պատասխան նա արձագանքեց. «Բա էլ խի՞ ենք եկել իշխանության, որ ճնշում գործադրենք։ Ճնշում գործադրում էին էլի»։
Մանրամասն՝ տեսանյութում: