Որտեղ կշարունակի Ֆերնանդո Տորեսն իր կարիերան
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկո»-ի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի ճապոնական «Սագան Տոսու» ակումբում:
««Սագան Տոսու»-ն կարողացավ համոզել ինձ տեղափոխվել Ճապոնիա։ Կարծում եմ՝ տեղի առաջնությունն ինձ համար հիանալի փորձ կլինի։ Եվրոպայից առաջարկներ ունեի, բայց համարեցի, որ այնտեղ արդեն ամեն ինչ արել եմ»,- նշել է Տորեսը։
Հիշեցնենք, որ իսպանացին «Աթլետիկո»-ի սան է։ Նա ակումբում հանդես է եկել 2001-ից 2007 և 2015-ից 2018 թվականներին։ 2007-ից 2015 թվականներին հանդես է եկել «Լիվերպուլ»-ում, «Չելսի»-ում և «Միլան»-ում։