Samsung ընկերությունը Galaxy S9 սմարթֆոնի վաճառքների անկում է գրանցել
Հարավկորեական ընկերությունը խոստովանել է, որ Samsung S9 սմարթֆոնն ընկերության ամենաձախողած սմարթֆոնն է: Այս մասին վկայում են գաջեթի վաճառքների տվյալները: Նշվում է, որ ֆլագմանային սմարթֆոնի ձախողված մեկնարկի մասին են վկայում փորձագետների կողմից ներկայացված վերլուծական տվյալներն ու վարկանիշները:
Samsung Galaxy S9-ը ընկերության համար ամենաձախողվածն է դարձել վերջին վեց տարվա ընթացքում: Ընկերությունը ֆլագմանը շուկա թողարկելիս վստահ էր հաջողության մեջ:
Հաղորդվում է, որ արդյունքում գովազդային արշավի ծախսերը հանել չի հաջողվել: Նախնական հաշվարկների համաձայն՝ ընթացիկ տարում գաջեթների վաճառքի ծավալները 31 մլն դոլար կկազմեն: Որոշ փորձագետներ նորույթի համար էլ ավելի պակաս պահանջարկ են կանխատեսում:
Փորձագետները նշում են, որ հարավկորեական ընկերությունը կկարողանա հաղթահարել առկա վիճակը նոր սմարթֆոնի թողարկմամբ: Պաշտոնական շնորհանդեսին պատրաստվող Galaxy S10-ը կարող է փրկել իրավիճակը, փոխանցում է Լուրերի դաշնային գործակալությունը: