Երևան կժամանակի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսը կժամանի Հայաստան: Նա հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների խաղում հանդես կգա Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում:
Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերան ֆուտբոլիստներից կազմված հավաքականների Երևանում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Եվրոպայի հավաքականում՝ Լուիշ Ֆիգուն,Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը,Խրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժյուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վանսան Կանդելան և այլք:
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երևանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին: