Նազիկ տուշոնկուհու մարդիկ հորս տարել են ինչ-որ չաստ ու ուժով քցել ինչ-որ կամեռի պես տեղ. Վաղինակ Շուշանյան
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«94-96 թվին հալալ ախպերս ծառայում էր Արցախում, ավելի կոնկրետ Մատաղիսում։ Հրադադար կար, բայց դեռ կրակում էին։ Ախպերս դիրքեր սնունդ հասցնող Ուռալն էր քշում։ Մի օր դիրքերը բարձրանալուց ազերները սկսում են կրակել ախպորս վրա։ Մեկ տասնյակից ավել «շեշմա» հասնում է իրենց նշանակետին և վիրավորում ախպորս։ Բայց չի հանձնվում կամ նահանջում։ Վիրավոր ձեռքը կապում է Ուռալի ղեկին, իսկ մյուս ձեռքով ավտոմատը դիմապակուց հանած պաշտպանվելով հացը հասցնում է դիրքեր։ Հետո ախպորս տեղափոխում են հոսպիտալ։
Երբ նամակ եկավ մեզ, որ Արծրուն Շուշանյանը վիրավոր է՝ հայրս որոշեց որ գնա Արցախ՝ համ կտեսնի ախպորս, համ էլ ինքը, որպես կամավոր, կքշի հացի ավտոն մինչև ախպերս լավանա։
Ստեփանակերտում հերս հարց ու փորձ է անում, թե որ հոսպիտալում է ախպերս։ Լուրը, որ մեկը եկել է իր վիրավոր տղուն է ման գալիս, վռազ հասցնում են Նազիկին (տուշոնկուհուն, չգիտեմ ինքը էտտեղ ում էր... տալի)։ Սա իր մարդկանցից ուղարկում է ու հորս խաբելով տանում են ինչ-որ չաստ ու ուժով քցում ինչ-որ կամեռի պես տեղ ու դուռը փակում վրեն։ Մի շաբաթ հետո, երբ արդեն վստահ են լինում, որ ախպորս կյանքին վտանգ չի սպառնում` հորս բաց են թողնում։
Հ.Գ. ախպորս մարմնի մեջ դեռ կան շեշմեքը` ականջի, ձեռքի ու կրծքավանդակի վրա։ Կարայինք հանեինք, բայց ինքը չի ուզում:
Չգիտեմ էլ խի էսքան գրեցի»: