ԱԱԾ հատուկ գործողությունները՝ արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «էլլիպս» ընկերության շենքում
ԱԱԾ աշխատակիցները շարունակում են իրենց հատուկ գործողությունների շարքը:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ և ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ այցելել են Երազ թաղամասի հարևանությամբ գործող «էլլիպս» ընկերություն:
Նշենք‚ որ ընկերությունը Հայաստանում հայտնի է անվտանգության այնպիսի ժամանակակից սարքերի տեղադրման գործում‚ ինչպիսիք են արագաչափերը և տեսախցիկները: