Կոնսերվատորիայի դաշնամարային ֆակուլտետի դեկանը հրաժարական տվեց
Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետն առանց դեկանի է մնացել: Արմեն Բաբախանյանին պարտադրված հրաժարականից հետո դեռ ոչ ոք չի առաջադրվել այդ պաշտոնում:
Դեռևս մայիս ամսին, երբ Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք էին կազմակերպել ընդդեմ դաշնամուրային ֆակուլտետի արդեն նախկին դեկան Արմեն Բաբախանյանի՝ այս պահին էլ դեկանի թեկնածու չունեն: Նախաձեռնության անդամները փորձում էին Կոնսերվատորիայում արդարություն վերականգնել եւ կոտրել տարիներով կուտակված վախի մթնոլորտը: