«Սասնա ծռերից» Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 14-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այսուհետ Արթուր Սողոմոնյանը պարտավոր է պարտաճանաչ ներկայանա դատական նիստերին:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:
Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ պաշտպան Տիգրան Հայրապետյանը քննչական գործողությունների էր մասնակցում:
Այսօր դատական նիստին ներկա էր նախօրեին ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանը, ով ողջունեց Արթուր Սողոմոնյանին: