Որևէ բացահայտում չի արվել. Գևորգ Կոստանյանն անդրադարձել է իր նախկին տեղակալի հրապարակմանը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում մի քանի սկանդալային գրառումներ է կատարել, որոնցով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության այժմյան պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են: Մասնավորապես, Դանիելյանը նշել էր, որ շատ աշխատակիցներ ոլորտից հեռացել են անարդարացիորեն:
Ինչպես հայտնում է Armtimes.com-ը՝ Գևորգ Կոստանյանն ասյօր անդրադարձել է իր նախկին տեղակալի հրապարակմանը և ասել, որ Դաինելյանը որևէ բացահայտում չի արել:
«Տարբեր մարդիկ տարբեր միջոցներ են ձեռնարկում իրենց մասին հիշեցնելու համար: Արմեն Դանիելյանին լավ եմ հիշում և ոչ թե հեռացրել եմ, այլ միջնորդել եմ, որ հեռացնեն ու ինքը լավ գիտի, թե ինչ հիմքերով: Գլխավոր դատախազի տեղակալ էր, ով տարիներ շարունակ համակարգում էր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը, ինչպես դատախազությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ այդ պայքարի արդյունավետության մասին հասարակությունն ունի հստակ պատկերացում և դիրքորոշում:
Ինչ վերաբերում է «սկանդալային բացահայատում» բնորոշմանը, ապա որևէ բացահայտում Ձեր կողմից հիշատակված անձը չի արել: Բոլոր իր կողմից հիշատակված դեպքերը հանրությանը հայտնի են և արծարծվել են մամուլում հինգ տարի առաջ և հինգ տարվա ընթացքում: Ավելին, յուրաքանչյուրն այն անձանցից, որ հեռացել են դատախազության համակարգից, ինքը գիտի պատճառները»‚- մեկնաբանեց Գևորգ Կոստանյանը:
Մանրամասն՝ այստեղ: