Արմեն Գրիգորյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»: