Նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է հայ-շվեյցարական կապերի ամրապնդման հնարավորություններին: Նա ընդգծել է մեր երկրի պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերն ավելի բարելավելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Նշվել է, որ արդեն իսկ որոշակի հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կա նաև մեծ պոտենցիալ մյուս ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու և առաջ մղելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռոումինգի և հեռահաղորդակցության ոլորտի գործակցության հեռանկարները, բեռնափոխադրումների ոլորտում Շվեյցարիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: