Յուրա Մովսիսյանը վիրահատվել է (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել:
Այս մասին հայտնում է անձամբ ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով.
«Շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ճանապարհը դեպի վերականգնում:
Ինձ դժվար 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին` բարի մաղթանքների և աղոթքների համար:
Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն մղում է ինձ սկսել վարժությունները` վիրահատությունից 3 ժամ անց:
Ես կվերադառնամ»,- գրել է Մովսիսյանն ու տեղադրել այս լուսանկարը: