ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան հիմնադրամի տնօրենին և Դավթաշենի թաղապետի տեղակալին
Այսօր ԱԱԾ դիմակավորված անձինք շարունակել են առավոտյան Երևանի քաղաքապետարանում իրականացրած հատուկ գործողությունը այս անգամ Դավթաշենի թաղապետարանում։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ նրանք ձերբակալել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանին և «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին։