«Բռնազավթված գահ չի կարող լինել». տեղի ունեցավ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ակցիան (լուսանկարներ)
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա է կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։
Ցույցը սկսվեց աղոթքով: Ներկաներն աղոթեցին հանուն հունիսի 8-ից Այնթափում տանից դուրս եկած և անհետ կորած 14-ամյա Հայկի հայտնաբերման:
Operativ.am-ի թղթակիցը ցույցի վայրից հաղորդում է՝ բողոքի ցույցի ժամանակ ընդգծվեց, որ «բռնազավթված գահ չի կարող լինել, ժողովուրդը դա թույլ չի տա: Մենք մեր գործը անելու ենք մինչև վերջ: Կազատենք մեր եկեղեցին բռնազավթումից»: