Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք
Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետև շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ: