Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ազատ արձակեցին
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը:
Բացի Ժիրայր Սեֆիլյանից, բոլորի դեպքում կիրառվեց ստորագրությամբ չհեռանալը: Ժիրայր Սեֆիլյանը, հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորագրերը, կազատվի կալանքից ,երբ վճարվի գրավ։