Քրեական գործ՝ ՇՊՀ նախկին աշխատակիցների հայտարարության հիման վրա
Շիրակի պետական համալսարանի նախկին երկու աշխատակիցներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: