Թվով 11 պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ
Թվով 11 պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին և գործարար Սանասար Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու վերաբերյալ:
Փոխարինելու պարագայում պատգամավորները պատրաստ են ստանձնել դրանից բխող բոլոր պարտավորությունները:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներ են՝ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը: