Բանկային բարձր տոկոսադրույքների պատճառներից մեկը փողի սահմանափակ լինելն է. Նիկոլ Փաշինյանը լուծում է առաջարկում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ բանկային բարձր տոկոսադրույքների պատճառներից մեկը փողի սահմանափակ լինելն է Հայաստանում։
Նա անդրադարձավ այն դիտարկմանը, որ տոկոսադրույքները բարձր են, մարզերում դրանք հասնում են 24-26 տոկոսի։
«Պետք է մտածել, թե ինչ է հնարավոր անել, որ տոկոսադրույքները նվազեն։ Պետք է անել այնպես, որ ֆինանսական միջոցները ավելանան, իսկ դրա ճանապարհը ներդրումների ավելացնում է, այսինքն դրսից պետք է շատ փող գա։ Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան քիչ մարդ է փող վերցնում եւ ներդրում անում տնտեսության մեջ»,-նշեց Փաշինյանը՝ կոչ անելով փյուռքի հայերին գալ ու ներդրում անել Հայաստանում. «Ես երաշխավորում եմ, որ ոչ ոք փայ չի մտնի, անօրինական նալոգ չի դնի։ Դուք կլինեք բոլորի հետ հավասար դաշտում։ Մնացածը կախված կլինի ձեր գործարար ունակություններից»,- նշեց վարչապետը: