Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է
2017 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը կասեցվել է: Այս մասին հայտնել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Պատանիների պայքարին հայ ծանրորդները կկարողանան մասնակցել հունիսի 19-ից, իսկ երիտասարդների և մեծահասակների մրցաշարերին՝ օգոստոսի 19-ից։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար։ Հետո արդեն Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը։ Նոյեմբերին էլ Աշգաբադում տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը։