Տեր-Պետրոսյանն ընդունել է ռուս հայտնի քաղաքագետի ու իր աճեցրած ծիրանները հյուրասիրել
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը Երեւանում էր գտնվում է Կովկաս ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2017» համաժողովին մասնակցելու համար, հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Ինչպես գրում է Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում, հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկել հարցերի լայն շրջանակ: «Երեւանյան այցիս վերջին օրը հանդիպում ունեցա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եղա նրա նստավայրում, հարցերի լայն շրջանակ քննարկեցինք (հայ-ռուսական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավորում, Հայաստանի իրավիճակն ու միջազգային իրադրությունը)», - գրում է փորձագետը։
Փորձագետը հայտնել է, որ Տեր-Պետրոսյանից գիրք է նվեր ստացել: «Պարզվեց, որ գրքում վերահրատարակվել են նաեւ իմ հոդվածներից մի քանիսը»,- նշում է նա ու հավելում, որ մի լավ վայելել է նախագահական հյուրընկալությունը ու համտեսել տանտիրոջ ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրանը։