Փաշինյանի վախը Ծառուկյանն է
Փաշինյանի վարած քաղաքականությունը ուղղված է կոնկրետ Ծառուկյանի դեմ: Մեր երկրում արդեն 20 տարուց ավել միակ մարդը, ով միշտ ու բոլոր ոլորտներում բարեգործություն է անում՝ Գագիկ Ծառուկյանն է:
Ծառուկյանը եղել ու մնում է հայրենական սպորտի միակ հովանավորը: Սպորտի համար պետբյուջեից ամեն տարի հատկացվում է կոպեկներ, իսկ Ծառուկյանը միլիոնավոր դոլարներ է հատկացնում մարզիկների համար մարզվելու հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև պատշաճ մակարդակով նրանց միջազգային հարթակներում ներկայանալու համար: Բացի այդ նա նաև մեդալակիրներին խոշոր գումարներով կամ թանկարժեք նվերներով խրախուսում է:
Սպորտից զատ Ծառուկյանը նաև իր տեսադաշտում է պահում Սոցիալապես անապահով խավին: Բարեգործական ծրագրերից անմասն չեն մնում Գյումրու աղետից տուժածները, զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև ուսանողները, ովքեր ոչ միայն մարզերից անվճար Երևան հասնելու, այլ նաև շատ դեպքերում անվճար սովորելու հնարավորություն ունեն, քանի որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շատ անապահով ընտանիքների ուսանող երեխաների վարձավճարները ևս փոխանցում է:
Ու հիմա, ելնելով քաղաքական դրդապատճառներից, Փաշինյանը փորձում է նոր կոմիտե ստեղծել, որի թույլտվությունից հետո միայն հնարավոր կլինի բարեգործություն կատարել: Նման նախադեպ ամբողջ աշխարհում չկա և քաղաքական այս փուլում հասկանալի է, որ Փաշինյանի համար ընտրություններում միակ ֆավորիտը հենց Ծառուկյանն է և նման քայլը ուղղված է հենց Ծառուկյանի դեմ:
Փաշինյանը մոնոպոլիաների դեմ պայքարելու փոխարեն, պայքարում է բարեգործության դեմ, ինչը 33 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար որոշիչ դեր է կատարում:
Գոռ Հայրապետյան. Ֆեյսբուք: