Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում դի է հայտնաբերվել
Հունիսի 10-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում գործող Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները պահակակետի հատակին հայտնաբերել են Թ. Ե.-ի (ծնված 1962 թ.) դին: