«Փյունիկ»-ի մարզիչը կհեռանա պաշտոնից
Գյուլբուդաղյանցը կհեռանա «Փյունիկ»-ի մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է «Երևան» ակումբի (Նախկին «Փյունիկ») մամուլի ծառայությունը:
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում, այդ իսկ պատճառով «Փյունիկ» ՖԱ-ն բանակցություններ է վարում ռուս հայտնի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ: Հունիսի 12-ին պաշտոնապես կհայտարարվի նոր մարզչի անունը:
Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը «Փյունիկ»-ում որպես սպորտային տնօրեն: