Որքանո՞վ է «Ռեալը» պատրաստվում վաճառել Ռոնալդուին
33-ամյա պորտուգալացու պայմանագրում 1 մլրդ եվրո հրաժարագին է նշված. սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից նվազագույնը 200 մլն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է «El Mundo»-ն:
ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ը, «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Յուվենտուսը», բայց «Ռեալը» դեռևս կոնկրետ առաջարկ չի ստացել Ռոնալդուի տրանսֆերի շուրջ:
Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի 2021 թվականի հունիսի 30-ին:Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին «Ռեալի» կազմում 44 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 44 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: