Անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կարող է նվազեցվել հենց հուլիսի 1-ից. նախարար
Անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կարող է նվազեն հենց հուլիսի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նախարարի խոսքով հնարավորություն կա, որ այսօր անապահով ընտանքիների համար, որոնց թիվը 110-120 հազար է, 10 դրամով իջեցնենք էլեկտրաէներգիայի սակագինը:
«Այսօրվա սակագնով անապահով ընտանիքները ցերեկային ժամերին մեկ կվտ-ի համար վճարում են 40 դրանմ, իսկ գիշերային ժամերի համար 30 դրամ: Նվազեցնելու դեպքում ցերեկային սակագինը կդառնա 30 դրամ, իսկ գիշերայինը՝ 20 դրամ: Եթե վերջնական որոշում կայացվի, դա հնարավոր կլինի անել հենց հուլիսի 1-ից»,-ասել է Արթուր Գրիգորյանը: