1.3 միլիարդ դոլար արժողությամբ ակցիաներից Ցուկերբերգը զրկել է WhatsApp-ի հիմնադիրներին
«Messenger» հավելվածի հիմնադիրները վիճել են «Ֆեյսբուքի» հետ գովազդի պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն:
WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էքթոնը կորցրել են «Ֆեյսբուքի» ակցիաների իրենց փաթեթը 1.3 միլիարդ դոլար արժողությամբ այն բանից հետո երբ լքեցին ընկերությունը: Այս մասին իմացել են «The Wall Street Journal»-ի լրագրողները:
Կումը լքել էր ընկերությունը 2018թ. մայիսին, իսկ Էքթոնը՝ 2017թ. սեպտեմբերին: Հրատարակչության տվյալներով՝ Կումը կարող էր ստանալ «Ֆեյսբուքի» ակցիայի 400 լիլիոն դոլար արժողությամբ փաթեթը, իսկ Էքթոնը՝ 900 միլիոն դոլար: Պայմանագրով‚
եթե նրանք աշխատեին մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը, կստանային իրենց բաժինը:
Ըստ շրջանառվող լուրերի «Messenger» հավելվածի հիմնադիրները լքել են Ցուկերբերգի ընկերությունը ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով:
Կումը և Էքթոնը WhatsApp-ի գործի դնելու պահից այն կարծիքն էր պաշտպանում, որ չլինի գովազդ, ինչի համար սոցկայքը‚ որը ապրում է գովազդների հաշվին‚ չէր կարող համաձայնել:
Հետաքրքիր է այն փաստը‚ պայմանագրով մասնագետները դուրս գալով ընկերությունից‚ միևնույն է‚ պիտի շարունակեին ստանալ բոնուսային ակցիաներ «Ֆեյսբուքից»‚ սակայն երբ աշխատակիցները հիշատակել են տվյալ կետի մասին: Ցուկերբերգը սպառնացել է դատի տալ նրանց:
«ֆեյսբուքի» աղբյուրները WSJ-ին հայտնել են, որ Կումը և Էքթոնը բողոքել են աշխատանքային պայմաններից՝ անհարմար աթոռներ‚ նեղ սեղաններ և այլն:
Հիշեցնենք‚ որ «Ֆեյսբուքը» սկսել է ղեկավարել « Messenger» հավելվածը 2014թ. հոկտեմբերից: Մարկ Ցուկերբերգը դրա համար WhatsApp-ին վճարել է 16 լիլիարդ դոլար: