Ռոնալդուն որոշել է լքել «Ռեալ»-ը
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է լքել ակումբը: Այս մասին գրում է Sport24-ը:
Ինչպես հաղորդել է պորտուգալական Record-ը, ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել:
Պորտուգալացին դժգոհ է, որ ավելի քիչ է վաստակում, քան կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և ֆրանսիական «ՊՍԺ»-ի խաղացող Նեյմարը:
Նաև նրան դուր չի գալիս, թե ինչ վճռականությամբ էին փորձում ձեռք բերել Նեյմարին: Ռոնալդուի որոշման վրա կարող էր ազդել նաև Զինեդին Զիդանի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը, ում հետ նա լավ հարաբերություններ ուներ: