Կինը պնդում է, որ «Երևան սիթի»-ից գնած բորբոսնած յոգուրտից իր 3 տարեկան երեխան թունավորվել է (տեսանյութ)
Զառա Բիշարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս բորբոսնած յոգուրտ, որը նա, ինչպես պնդում է, ձեռք է բերել ՀԱԹ-ում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում: Կնոջ խոսքով՝ 3 տարեկան երեխան ինքնուրույն սառնարանից հանել, բացել ու կերել է «Նեժնիյ» ապրանքանիշի յոգուրտը և թունավորվել:
Որպես ապացույց՝ կինը ներկայացրել է համապատասխան ՀԴՄ կտրոնը: