Վարչապետը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան
Վրաստան կատարվելիք պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, թե վարչապետը կարճատեւ կանգառներ կունենա Ծալկա, Փոկա, Գանձա եւ Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այնուհետեւ, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: