Թբիլիսյան խճուղում 5 մեքենաներ են բախվել իրար. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը: Կան տուժածներ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 24/10 հասցեի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1995թ.), «Lexus» (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Պ. Ա., ծնված 1958թ.) եւ կայանած «Toyota Progres» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1974թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1989թ.) մակնիշերի ավտոմեքենաները:
«Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 17-ամյա Ա. Բ.-ն, 18-ամյա Ա. Ս.-ն եւ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Honda» եւ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ նշված ավտոմեքենանաների գազի արտահոսքի դադարելը: