Գոռ Երիցյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով
Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Երիցյանը բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Մոսկվայում մասնակցեց Punch boxing promotion-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյին և 6-րդ հաղթանակը (6 մենամարտերում) տարավ պրոֆեսիոնալ բռցնքամարտում:
Գոռ Երիցյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսեյ Տուխտանովն էր, որը առաջին ռաունդում ստացավ քթի վնասվածք և մրցավարները գրանցեցին տեխնիկական նոկաուտ: Մենամարտը կիսամիջին քաշային կարգում (66,5 կգ) էր: