Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձ կատարածը Յուվեցի Կարոյի քենու փեսան է (լուսանկարներ, տեսանյութ)
Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթին, առևանգելու փորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը հայտնի է:
Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Երևանի բնակիչ Արամ Պետրոսյանն է: Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի քենու փեսան է: Տեղեկացանք, որ Արամ Պետրոսյանն աշխատում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի մասնաճյուղերից մեկում:
Հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես է Արամ Պետրոսյանը բռնի ուժով փորձում իր մեքենան նստեցնել ցուցարար Դավիթ Ավետիսյանին, սակայն տեղի բնակիչները կանխում են դա, տեսնելով, որ չեն կարողանում առևանգել Ավետիսյանին, նրանք հեռանում են: Բայց հերթական անգամ իրավապահներին նրա «ինքնությունը» շարունակում է անհայտ մնալ:
Նրա հետ ևս մի քանի անձինք կան: Այս դեպքով մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու փորձ՝ պատժվում է ազատազրկամամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) կետերով: Դավիթ Ավետիսյանը տուժող է ճանաչվել: