Գրավի գումարը վճարվեց. Եղնուկյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց արտոնագիրը, որով հաստատվում է, որ դատարանի կողմից սահմանված գրավի գումարը՝ 10 մլն ՀՀ դրամը, վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահող դատավորը մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչեց գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը: