Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:
Րոպեներ առաջ նախագահող դատավոր մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչեց գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը:
Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի: