Չեմ շտապի հայտարարել Երևանի քաղաքապետի թեկնածուին. փոխվարչապետ
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է. «Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը լինի նոր կառավարության օրակարգում, այդ մասին հանրությունը կտեղեկացվի: Ես չեմ շտապի հայտարարել Երեւանի քաղաքապետի թեկնածուին։ Փոխարենը ես կասեմ, որ ազատ մրցակցությունը ողջունելի է, և ներքին ժողովրդավարությունը միշտ եղել է ՔՊ առաջնային սկզբունքներից եւ հենասյուներից մեկը»։
Փոխվարչապետի խոսքով՝ իրենք կարող են ունենալ որևէ պաշտոնի համար մի քանի հավակնորդ, ապա քննարկումներով հասնել մեկ թեկնածուի։ «Մենք ասե՞լ ենք հրաժարականի մասին։ Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը կլինի մեր օրակարգում, մենք հասարակությանն այդ մասին կտեղեկացնենք»,- նշել է նա։