Քիմ Քարդաշյանի մայրը թոռնիկի միջոցով փորձել է բարձրացնել ռեալիթի շոուի վարկանիշը

Վերջապես Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում լռություն է տիրում։ Զույգը փորձում է ավելի քիչ գրավել մամուլի ուշադրությունը և կենտրոնանալ իրենց դստեր վրա։
Բայց, Քիմի մայրն ավելի հաշվենկատ դուրս եկավ։ Հեռուստաաստղ Քրիս Ջենները որոշել էր, որ նորածին թոռնուհու հայտնիությունը կարող է նպաստել իր ռեալիթի շոուին։
Քրիսը նկարահանման հրապարակ էր եկել' փոքրիկ երեխան գրկում։ Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր երեխայի հետ լուսանկարը' հետևյալ գրառմամբ.
«Չէ որ դուք դիտելու եք այսօրվա թողարկումը։ Մենք հատուկ հյուր ունենք»:
Իր գրառմամբ Քրիսը հետաքրքրել էր շատերին։ Բայց, ավելի ուշ պարզ էր դարձել, որ Քրիսի գրկում իր ոճաբանի փոքրիկն էր։ Բացահայտումից հետո Քրիս Ջենները խոստովանել է, որ պարզապես ցանկացել էր մեծացնել ռեալիթի շոուի վարկանիշը։
Իսկական թոռնուհուն տատիկն այդպես էլ չի կարողացել ներկայացնել, քանի որ Քանյե Ուեսթը կտրականապես դեմ է դստեր հայտնվելուն ռեալիթի շուի շրջանակներում։