Ինչպես է երկրպագուի ցուցումով Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոց իրացնում (տեսանյութ)
Betfair Exchange Cup-ը յուրօրինակ մրցաշար է կազմակերպել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստների մասնակցությամբ։
Երկրպագուների ցուցումով, լոնդոնյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, 11-մետրանոց նշակետից փորձել են գրավել Պետեր Չեխի և Դավիդ Օսպինայի պաշտպանած դարպասը։