Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի; Ինչ վերաբերում է մյուս մարմիններին, կան որոշակի օրենսդրական խնդիրներ, և մենք կփորձենք այդ խնդիրներն օրենքի համատեքստում դիտարկել»:
Այն հարցին, թե ԿԸՀ նախագահի փոփոխության անհրաժեշտություն չի՞ տեսնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Անկախ մարմին է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ուզում եմ սա հաշվի առնենք։ Բայց սիմվոլիկայի առումով, կարծում եմ, որ կան խնդիրներ, և սա մենք պետք է լուծենք»։