Նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: Նախագական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու: «Ի վերջո, այս կառավարությունը ևս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին: Հարցն այն է, թե ի՞նչ ձևաչափով կմասնակցի»,- ասաց Փաշինյանը: