ՀՀԿ-ում բացարձակ միասնություն չկա և ԸՕ փոփոխությունները խոչընդոտելու դեպքում ՀՀԿ-ն կփլուզվի. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)
Հայաստանի համար պատասխանատու պահ է: Երկիրը պետք է շարունակի իր բնականոն կյանքը և դրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց այս ժամանակավոր կառավարության առաջնահերթ քաղաքական խնդիրն ու նպատակն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդար իրականացումը: Դրանից հետո կձևավորվի այն կառավարությունը, որը նայելու է դեպի ապագա: Այս կառավարության գործառույթները սահմանափակ են լինելու: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը: Նա նաև հավելեց, որ հասարկությունը պատրաստ է աջակցել կառավարությանը: