Հյուրանոցներն ապշեցրել են զբոսաշրջիկներին «ֆեյք» լողավազաններով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկին ապշեցրել է վիետնամական հյուրանոցի լողավազանը, քանի որ դրա իրական տեսքն ընդհանրապես չի համապատասխանել լուսանկարներին: Այս մասին գրում է Newshub-ը:
Ջեսսիկա Քեշոուն ամրագրել էր Վիետնամի հյուրանոցներից մեկի համարն այն բանից հետո, երբ լուսանկարներում տեսել էր անծայր լողավազանի լուսանկարը՝ դեպի քաղաք բացվող տեսարանով: Սակայն գալով հյուրանոց՝ նա լրիվ այլ բան է տեսել, ինչը չէր սպասում: Աղջիկը թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Մեր լողավազանը Վիետնամում. ակնկալիքը և իրականությունը»:
Աղջկա գրառումից հետո մի քանի օգտատեր ևս կիսվել են իրենց դառը փորձով: