Պետք է լինի օրենքի գերակայություն
Սիրելի համաքաղաքացիներ, վստահ եմ, որ մեր վարչապետը Երևան քաղաքում ստեղծված իրավիճակով զբաղվում է և կգտնի կամ արդեն գտել է լավագույն լուծումը, ինչի մասին բոլորս կիրազեկվենք:
Թույլ տվեք՝ որպես ՀՀ քաղաքացի, մի գրառում էլ ես անեմ՝ անկեղծորեն արտահայտելով իմ մտահոգությունը:
Ի՞նչ է նշանակում՝ Տարոնը նախկին թիմից է և պետք է հեռանա: Արդյո՞ք դա վտանգ չի ստեղծում, որ Աստված միարասցե, եթե ներկայիս իշխանությունը մեկ օր (10 կամ 20 տարի անց) փոխվի ու նրանց մեջ լինեն անաչառ ու չկոռումպացված, բարեխիղճ ու ազգասեր մարդիկ, պետք է պարտադիր լքեն:
Ինձ համար դա ոչ այդքան արդարացի է:
Ամենը պետք է լուծվի օրենքի սահմաններում:
Իսկ ո՞վ ասաց, թե օրենքն ու բարոյականությունը պետք է զուգահեռ չընթանան:
Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև այլ անձանց հետագա աշխատել կամ չաշխատելու հարցը պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնք էլ, ծառայելով ժողովրդին, պարտավոր են մաքսիմալ անաչառ լինել:
Եթե ասում ենք թալանել է, ուրեմն թող հետաքննություն սկսեն: Եվ եթե պարզեն, որ այո՛, իրոք յուրացվել են պետական միջովներ, ուրեմն պետք է մասնակիցները օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: Բոլորն անխտիր: Կրկին ու կրկին կլինեն երկակի ստանդարտներ, եթե, օրինակ, փորձենք պատասխանատվության ենթարկել մեկին կամ երկուսին՝ մոռանալով իրենցից բարձր պաշտոն գրավածներին և շատ ավելի մեծ պետական միջոցներ յուրացւածներին:
P.S. «Նաև չի բացառվում, որ այսպիսով մեր նոր իշխանությունները հստակ մեսիջներ են ուղարկում՝ փորձելով հնարավորություն տալ ինքնակամ լքել դաշտը այն մարդկանց, որոնք եղել են այս կամ այն ապօրինի գործողությունների մեջ՝ բացելով նոր, մաքուր և անապակն էջ մեր Հայաստանում»:
Վիլյամ Սիմոնյան. Ֆեյսբուք