Արցախի նախագահը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ HALO Trust կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: