Երևանի քաղաքապետարանում շարունակվում է բողոքի ակցիան (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ Միասնիկյանի արձանին հարակից այգում տեղի ունեցած ծառահատման և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Նշենք, որ ակցայի մասնակիցներն արդեն մի քանի ժամ է քաղաքապետարանի շենքի ներսում են: Մինչ այդ շենքի դիմաց «Մեր քաղաքապետը Տարոնն է» պաստառներով հավաքվել են մի խումբ անձիք` պնդելով, որ իրենք էլ գործող քաղաքապետի աջակիցներն են: