«Մեր քաղաքապետը Տարոնն է». բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի
Երևանի քաղաքապետարանի շենքի առջև քիչ առաջ քաղաքացիների մի խումբ հավաքվեց, ովքեր վանկարկում են.«Տարոն Մարգարյան, քաղաքապետ»: Նրանք պարզել են «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրությամբ պաստառներ:
Նշենք, որ քաղաքապետարանի ներսում շարունակվում է բողոքի ակցիան քաղաքապետի դեմ: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը նրանց առաջարկել էր 20 հոգուց բաղկացած խումբ կազմել ու բարձրանալ քաղաքապետի մոտ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նշել էին, որ պահանջում են բաց հանդիպում: «Թող քաղաքապետն իջնի ներքև»,- ասել էին նրանք: